Տնօրենի ուղերձը

 
Արմենուհի Զուռնաչյան

 

Հարգելի աշակերտներ, ուսուցիչներ, ծնողներ

Ուրախությամբ և մեծ ոգևորությամբ ազդարարում եմ մեր մուտքը 2019-2020 ուսումնական տարի:

Յուրաքանչյուր ամուր և զարգացած պետության հիմնասյուներից մեկն է կրթությունը: Այսօր մեզ համար գերնպատակ է բանիմաց, խելացի, զարգացած և գիտելիքների մեծ պաշար ունեցող երեխաներ կրթելն ու դաստիարակելը, քանի որ նրանց ենք ապավինելու մեր վաղվա օրը, նրանք են կերտելու մեր գալիք պատմությունը: Ուստի՝ մաղթում եմ, որ նոր ուսումնական տարին բարեբեր ու արգասաբեր լինի բոլորիս համար՝ լի նորանոր հաջողություններով, ձեռքբերումներով, նորանոր բացահայտումներով և, իհարկե, գեղեցիկ ու լուսավոր ակնթարթներով:

Հարգելիներս,

Մեր համատեղ կայացած աշխատանքի գրավականը համագործակցությունն է, թիմային աշխատանքը, որտեղ բոլորը պատրաստակամ են ներդնելու իրենց ուժն ու ստեղծագործ միտքը: Հետևաբար՝ մաղթում եմ բոլորիս մտքի և կամքի ուժ, կորով՝ մեր առջև դրված կարևորագույն առաքելությունը պատվով իրագործելու համար:

Ուրեմն՝ ի գործ:

Առանձնահատուկ շնորհավորանքներս մեր առաջին դասարանցիներին: Սիրելի՛ փոքրիկներ, թող ձեր առաջին քայլերը սահուն ու աներեր լինեն, իսկ ձեր ճանապարհը՝ կանաչ ու հաճելի անակնկալներով լի: