Մեր մրցանակները

Մեր շնորհաշատ և տաղանդավոր աշակերտների հերթական հաղթանակի հերթական քաղցր պտուղներն ենք վայելում:
Հպարտ ենք, որ դուք մերն եք:


Մայրության և գեղեցկության տոնին նվիրված շախմատի մրցաշարում մեր դպրոցը զբաղեցրեց 3-րդ պատվավոր տեղը:
Շնորհավորում և շնորհակալություն ենք հայտնում մեր աշակերտներին՝ փայլուն դրսևորվելու և մեկ անգամ ևս մեր դպրոցը պատվով ներկայացնելու համար՝ Սամվել Հարությունյան, Նշան Գասպարյան, Ալա Գասպարյան:
Շնորհակալություն նաև մեր շատ սիրելի ուսուցիչ ընկեր Ղազարյանին:


Մեր աշակերտների հերթական փառավոր ելույթն ու տրամաբանական արդյունքը՝ միայն ու միայն հաղթանակ:
Հովհաննես Թումանյանի թանգարանում կայացած խաղ- մրցույթում մեր աշակերտները ներկայացնում էին թիվ 15 գրադարանը: Շնորհավորում ենք նրանց և մաղթում նորանոր ձեռքբերումներ:
Մենք հպարտ ենք ձեզնով:


Սույն թվականի մարտի 20-ին` ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի երկրաբանական թանգարանում տեղի ունեցավ «Սպիտակի երկրաշարժ, 30 տարի անց. փորձ և հեռանկարներ» մրցույթ միջոցառման արդյունքների ամփոփումը և հավաստագրերի հանձնումը:
Մեր աշակերտները զբաղեցրել են պատվավոր առաջին հորիզոնականը:
Մրցույթը տեղի էր ունեցել 2018թ.-ի դեկտեմբերի 12-ին, որի ընթացքում մեր աշակերտները լավագույնս դրսևորեցին իրենց իմացություններն ու հմտությունները:
Շնորհավո՜ր և շնորհակալությու՜ն:


<<Կենգուրու>> և <<Մեղու>> մրցույթների մեր մրցանակակիր աշակերտները:
Շնորհավորում ենք նրանց, մաղթում կրթական ոլորտում նորանոր նվաճումներ, իսկ մեր սիրելի ուսուցիչներին շնորհակալություն ենք հայտնում իրենց մեծ նվիրումի և տքնաջան աշխատանքի համար:


Արթուր Մելիք-Ստեփանյանը պարգևատրվեց <<Ոզնի-2018>> համակարգչային մրցույթում հաղթելու համար:
Շնորհավորում ենք Արթուրին, ինչպես նաև ուսուցչուհի Լուսինե Ղազարյանին:


Հայաստանի <<Այկիկենդո>> կարատեի ֆեդերացիայի շնորհակալագիրը Լ. Շանթի անվան թիվ 4 հիմնական դպրոցին՝ 7-րդ բ դասարանի աշակերտուհի Մանե Սարգսյանին <<լավ մարդ դաստիարակելու և կրթելու գործում մեծ ավանդ ունենալու համար>>:


Երևանում <<Մոսկվայի տուն>> մշակութային-գործարար կենտրոնում, որի նպատակն է Հայաստանում պատշաճ կերպով ներկայացնել ռուսաստանյան՝ մասնավորապես մոսկովյան մշակութային կյանքը, ստեղծել մշակութային և գործնական կամուրջ երկու մայրաքաղաքների միջև, կայացավ ռուսաց լեզվի օլիմպիադա: Օլիմպիադային մասնակցեցին նաև մեր դպրոցի աշակերտները: Ցանկանում ենք հպարտությամբ նշել, որ 12 պատվոգրերից 3-ին արժանացան մեր աշակերտները: Սա մեր ուսուցիչների քրտնատանջ ու նվիրված աշխատանքի վաստակն է:


ՍԵՐՈՒՆԴՆԵՐԻ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՄ ՈՒՆԵՑԱԾ ՆՇԱՆԱԿԱԼԻ ԱՎԱՆԴԻ ՀԱՄԱՐ ԱԶՆԻՎ ՄՈՒՐԱԴՅԱՆՆ ԱՐԺԱՆԱՑԱՎ ՎԱՍՏԱԿԱՇԱՏ ՈՒՍՈՒՑՉՈՒՀԻ ԿՈՉՄԱՆԸ

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆՒ ԿՈՂՄԻՑ ԱՌԱՋԻՆ ՄՐՑԱՆԱԿ Լ.Շանթի անվան թիվ 4 դպրոցին՝  Գարեգին Նժդեհ անվանակարգում։


 

 

 

 

 

 

 

 

 


Գիրքը մարդու լավագույն բարեկամն է, իսկ ընթերցանությունը՝ զարգանալու ամենամեծ խթանը։ Մեր սաները ընթերցանության մրցույթի հաղթողներ։ Շնորհավորում ենք։


 

 

 

 

 

 

 

 

 

 

 


ՄԵՐ ԴՊՐՈՑԻ ՀՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ!!!շնորհավոր իմ լավ աղջիկ ջան!!!Տաղանդավոր,հրաշք քանոնահարուհի!!!