Դպրոցի պատմություն

Երևանի Լ.Շանթի անվան թիվ 4 միջնակարգ դպրոցը հիմնադրվել է 1921- 1922 ուստարում:

Նախկինում դպրոցը կղմինդրաշեն, 4 դասասենյակներից բաղկացած հնաբույր մի շենք էր` Սախարովի հրապարակի հարևանությամբ: Սովորում էին հայ, ռուս, ադրբեջանցի երեխաներ` յուրաքանչյուրն իր մայրենի լեզվով: Այդ պատճառով էլ կոչվում է N 4 ինտերնացիոնալ  դպրոց: Երկրի կյանքի բարգավաճմանը զուգահեռ  բնականաբար  աճում է աշակերտների թիվը:1927 թ. երբ Մ. Գորկին գալիս է Երևան, դպրոցի տնօրինությունը խնդրում է, որ նա միջնորդի դպրոցի համար նոր շենք կառուցելու: Եվ բոլորն ակնկալում են  Մ. Գորկու  առաքելությանը:1934 թ. Գորկին  կրկին Երևանում էր և կրկին այցելում է N 4 արդեն  հայկական դպրոցը: Նա չէր մոռացել իր խոստումը: Նրա միջնորդությամբ կառավարությունն այժմյան Հանրապետության փողոցում պետք է կառուցեր տուֆակերտ, քառահարկ դպրոցաշենք թիվ 4 դպրոցի համար: Դպրոցի հողաշինարարական աշխատանքներին ականատես և նաև մասնակից է լինում Մ. Գորկին` հիմքին նետելով դրամ և իր գլխարկը:Հաստատվում է ճակատագրական քայլը: Կառավարությունը որոշում է այստեղ տեղափոխել թիվ 4 միջնակարգ դպրոցն ու այն անվանել մեծ գրողի անունով:Սեպտեմբերի 1-ը վերածվում է մեծ տոնախմբության: Անվանակոչման օրից տնօրենն էր ՀՍՍՀ վաստակավոր ուսուցիչ Արամ Տոնյանը:Այդ տարիներից էլ համալրվում է մանկավարժական կոլեկտիվը Հայաստանում հայտնի մտավորականներից: Կարելի է նշել Սողոմոն Տագոնցու անունը, որը նշանավոր գրող էր և դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցիչը:Կոլեկտիվը ասում է իր խոսքը խոր և կայուն գիտելիքների հաղորդման, մանկավարժական արդյունավետ մեթոդների, դպրոցաշինության գործում:Հայրենական պատերազմի ժամանակ դպրոցի շենքը  դառնում է զինվորական հիվանդանոց, ուր հերթապահում և աշխատում էին ոչ միայն մանկավարժները, այլև` բարձր դասարանների աշակերտները: Դպրոցն ավելի է աչքի ընկնում պատերազմից հետո: Կոլեկտիվում աշխատում էին հանրապետության շատ հայտնի ուսուցիչներ. 1945թ-ից աշխատել են մինչև թոշակավորվելը.

Վարսիկ Եսայան- վաստ. ուս. հայոց լ.և գրակ. — գրականագետ

Արուսյակ Երզնկյան- վաստ. ուս. պատմ.- տնօրեն

Նորա Խաչատրյան- վաստ. ուս. — դասվար

Անահիտ Կիրակոսյան- վաստ. ուս. — դասվար

Արփիկ Մկրտչյան- վաստ. ուս.  աշխարհ.- գիտ. թեկնածու,դասախոս

Վիլի Հայրունյան- վաստ. ուս. ռուսաց լ.- գիտ. թեկնածու, դասախոս

Սուրեն Հակոբյան- վաստ. ուս. — գիտ. թեկնածու, դասախոս

Արամ Հակոբյան- վաստ. ուս.- գիտ. թեկնածու, Մատենադարանի փոխտնօրեն

Ազատ Գրիգորյան- վաստ. ուս.- գիտ. թեկնածու, դասախոս

Իվան Սահակյան- վաստ. ուս. ֆիզիկա

Սեդա Գևորգյան- վաստ. ուս. կենսաբանություն

Արաքսյա Արևշատյան- վաստ. ուս. ռուսաց լեզու

Արամ Պարոնյան- վաստ. ուս. պատմ.- հայոց լ. և գրակ. ամսագրի խմբագիր

Սարգիս Մնացականյան- վաստ. ուս.- Պիոներ պալատի տնօրեն և ջոկատավարԵթե մի դպրոցի կոլեկտիվում աշխատում են տարիներ շարունակ մեծաթիվ  վաստակաշատ, շուրջ 14 մանկավարժներ, ապա պարզ է նաև աշակերտների գիտելիքների մակարդակը:  Դպրոցը կարող է պարծենալ ոչ միայն հմուտ, բանիմաց մանկավարժներով, այլև Հայաստանում և աշխարհում աչքի ընկած գիտնականներով և մտավորականներով:

Դրանցից են `

Լյուդվիգ Ղարիբջանյան — ակադեմիկոս, կուս. պետական գործիչ

Սերգեյ  Համբարձումյան – ֆիզիկոս, ակադեմիկոս

Դավիթ Սեդրակյան — ակադեմիկոս, աստղաֆիզիկոս

Էդուարդ  Ղազարյան — ակադեմիկոս, ֆիզիկոս, ԿԳ նախկին նախարար

Լևոն Գալստյան – ԿԳ նախկին նախարար

Գևորգ Էմին — գրող

Արմեն Շեկոյան — գրող

Հայրենական պատերազմի ժամանակ դպրոցի սաներից երեքը դարձել են Սովետական Միության հերոս, որոնցից մեկն էլ` կրկնակի:

Նելսոն Ստեփանյան – Սով. Միութ. կրկնակի հերոս

Խորեն Աբրահամյան – Սով. Միութ. հերոս, ակադեմիկոս

Խորեն Խաչատրյան –     Լինելով  հանրապետությունում նշանավոր մայր դպրոցներից առաջիններից մեկը դպրոցն իր  սաներով և մանկավարժական կոլեկտիվով միշտ աչքի է ընկել և’ աշխատանքային սխրանքներով, և’ որակյալ, բանիմաց շրջանավարտներով:Այսօր էլ դպրոցը հավատարիմ մայր դպրոցի ավանդույթներին, համարվում է մայրաքաղաքի լավագույն դպրոցներից մեկը:1962 թվին կառուցվեց այս նոր շենքը, և մենք Ալավերդյան փողոցից տեղաքոխվեցինք Մռավյան 5 քառահարկ, տուֆակերտ այս շենքը: Ի պատիվ տնօրենի պետք ասել, որ դժվար տռարիներին, ամեն տարի վերանորոգվում է շենքը,  հարստանում են լաբորատորիաները, նոր գույք է գնվում, շենքը ջեռուցվում է և ապահավված է մշտական ջրով:1994 թ-ից դպրոցը վերանվանակոչվեց Լևոն Շանթի անունով, բայց իներցիայի ուժով բոլորն այն ճանաչում են և կոչում Մ. Գորկու անունը կրող դպրոց:Դպրոցի ,կրթական գործին զուգահեռ, իրականացվում է նաև երեխաների շրջանում գեղագիտական ճաշակի բարձրացմանը նպատակաուղղված համալիր միջոցառումների կազմակերպում:Ամուր հիմքերի վրա է դրաված հատկապես Կերպարվեստ առարկայի ուսուցումը: Ուսուցիչ Ա.Ղազարյանը նաև  Արվեստի պատմության խմբակի ղեկավարն է: Երեխաները, նկարչական արվեստի գաղտնիքներին ծանոթանալուն  զուգահեռ, սովորում են Հին աշխարհի երկրների պատմությունը և մեծ ոգևորությամբ իրենց ընկալումները պատկերում նկարներում: Այդպես է ծնվել ՙ Հին աշխարհի լեգենդներն ու առասպելները՚ ցուցատախտակը. այն ժամանակ առ ժամանակ  թարմացվում է նոր գունագեղ նկարներով: Խմբակի գործունեությանը կից Նկարիչների միությունը ամեն տարի դպրոցում կազմակերպում է նկարների ցուցահանդես, ինչն  անշուշտ օգնում է երեխաների մեջ գեղագիտության զարգացմանը:Ազգասիրության և հայրենասիրութայն գաղափարախոսության տարածման գործում  մեծ աշխատանք են տանում Հայոց պատմության  և  Հայ եկեղեցու պատմության ուսուցիչները, որոնք արտադասարանական խմբակների ժամանակ  լրացուցիչ գիտելիքներ են հաղորդում հայ ժողովրդի անցած պատմական ուղու, հոգևոր մշակույթի արժեքների, պատմական հուշարձանների մասին:Հայ եկեղեցու պատմության ուսուցչուհին պարբերաբար կազմակերպում է եկեղոցու տոներին նվիրված ցերեկույթներ, հրավիրում հոգևորոկանների, որնոց հետ շփումը խորացնում է երեխաների մեջ քրիստոնեական  ուսմունքը: