Դպրոցի անցուդարձը

Միջոցառում՝ նվիրված Սուրբ Հարության՝ Զատիկի տոնին: Աշակերտները հանդիսատեսին ներկայացրին տոնի մեծ խորհուրդն ու նշանակությունը: Միջոցառմանն իրենց մասնակցությունն ունեցան միջին դպրոցի գրեթե բոլոր դասարանի աշակերտները:


Այսօր՝ 12.04.2019թ. իրենց պարելու, երգելու, կատակելու, գովազդելու, ինպես նաև խոհարարական ընդունակություններն էին մրցասպարեզ հանել 8-րդ ա և բ, 9-րդ ա և բ դասարանների աղջիկները: 
Շնորհակալություն մեր շատ սիրելի աշակերտներին այսօրվա դրական, հաճելի և գունագեղ էմոցիաների համար:
Դե ինչ՝ <<Ձեզ տեսնենք, աղջիկնե՛ր>>:


2019 թվականի ապրիլի 6-ը մեր դպրոցի պատմության մեջ դարձավ անմոռանալի: Այդ օրը մեծանուն գրող, թարգմանիչ, մանկավարժ, քաղաքական և հասարակական գործիչ Լևոն Շանթի ծննդյան 150-ամյակն էր: Ապրիլի 6-ին դպրոցում իսկական տոնախմբություն էր: Միջոցառմանը մասնակից էին դարձել ոչ միայն աշակերտները, այլ նաև ուսուցիչները: Այդ օրը դահլիճը (աշակերտներ, ծնողներ, հյուրեր) Լևոն Շանթ մեծությանը բացահայտեց նորովի ու համակողմանի: Լևոն Շանթի ծննդյան 150-ամյակին նվիրված միջոցառմանը ներկա էին Համազգային հայ կրթական և մշակութային հիմնադրամի նախագահ Սպարտակ Ղարաբաղցյանը, տնօրեն Ռուզան Առաքելյանը, անդամ Նաիրա Նահապետյանը, Համազգային հայ կրթական և մշակութային հիմնադրամի Երևանի գրասենյակի ներկայացուցիչ Մարի Մերդխանյանը, ինչպես նաև՝ ԵՊՀ դասախոս Հակոբ Չոլաքյանը, ուսուցիչներ և ծնողներ:

 


Այսօր մեր հյուրն էր գրականագետ Սամվել Մուրադյանը, ով Լևոն Շանթի ծննդյան 150-ամյակի կապակցությամբ մեկ անգամ ևս աշակերտներին ծանոթացրեց և իրազեկեց մեծանուն գրող, մանկավարժ, հասարակական և քաղաքական գործիչ Լևոն Շանթի կյանքին ու գործունեությանը:


Մեր աշակերտները մասնակցեցին Խնկո Ապոր անվան գրադարանում անցկացված <<English idioms>> միջոցառմանը: Առավել ակտիվ աշակերտները ստացան խրախուսական նվերներ:


Համապետական շաբաթօրյակին մասնակցեց նաև մեր դպրոցը: Շաբաթօրյակի տրամաբանական շարունակությունն էր արդեն ավանդույթ դարձած ծառատունկը:

 


 

Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակի առթիվ 4-րդ բ դասարանի աշակերտներն անցկացրին գեղեցիկ և բովանդակալից միջոցառում՝ <<Ես միշտ ձեզ հետ եմ, ձեր մեջ>> խորագրով: (Դասղեկ Ռ. Մելքոնյան)

 


Այսօր մեծանուն գրող Եղիշե Չարենցի ծննդյան օրն է: Գրողի անմահ հիշատակին հարգանքի տուրք մատուցեցին նաև մեր 9-րդ դասարանի աշակերտները:


Երբ կլոր սեղանի շուրջ են հավաքվում ուսուցիչներն ու աշակերտները:
Այսօր տեղի ունեցավ Ռիչարդ Բախի <<Ջոնաթան Լիվինգսթոն անունով ճայը>> ստեղծագործության քննարկումը: Քննարկմանը մասնակցում էին և՛ ուսուցիչներ, և՛ աշակերտներ:
Ուրախությամբ արձանագրում ենք մեր նման բովանդակությամբ առաջին նախաձեռնության հաջողությունը:


6-րդ բ դասարանի աշակերտները այցելեցին Ավ. Իսահակյանի տուն-թանգարան:


7-րդ բ դասարանի աշակերտները Մայրենիի տոնին նվիրված գեղեցիկ միջոցառում անցկացրին: Միջոցառման թեման միջառարկայական կապն էր՝ հայոց այբուբենը և մաթեմատիկան:

 


4-րդ դասարանի աշակերտների հանդիպումը մանկագիր Սաթենիկ Ղազարյանի հետ:
Շնորհակալություն անչափ հաճելի և բովանդակալից հանդիպման համար:


Մայրենիի տոնին նվիրված միջոցառումնեը շարունակվում են: 
Գրադարանում անց է կացվել վիկտորինա, որին մասնակցում էին 8-րդ դասարանի աշակերտները: Վիկտորինայի թեման մեծանուն գրող Հովհաննես Թումանյանի կյանքն ու գործունեությունն է:

 


Մեծանուն գրող Հովհաննես Թումանյանը փոքրիկների շուրթերով (2-րդ ա դասարան)

 


4-րդ ա դասարանի աշակերտները դպրոցական պատերից ներս տարածեցին թումանյանական շունչն ու ոգին՝ շնորհավորելով Մեծանուն հայի՝ Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակը:


5-րդ ա դասարանի աշակերտներն այսօր գրքեր նվիրեցին 8-րդ մանկապարտեզի սաներին:


3-րդ դասարանի աշակերտները օրը նշանավորեցին խորհրդին համաձայն՝ միմյանց գրքեր նվիրեցին:


5-րդ բ դասարանի աշակերտները այսօր՝ 19.02.2019թ. գրքեր նվիրեցին մեր քաղաքացիներին՝ մեկ անգամ ևս նրանց հիշեցնելով օրվա մեծությունն ու կարևորությունը:


Այս տարի ևս անցկացվեց արդեն ավանդույթ դարձած <<Կրակում են ուսուցիչները>> մրցույթ-միջոցառումը՝ նվիրված Հայոց բանակի ստեղծման 27-ամյակին:


 Այսօրը մեր դպրոցի աշակերտների համար յուրօրինակ էր: Տեղի ունեցավ դպրոցի նորաթուխ երգչախմբի առաջին համերգը: Այն նվիրված էր մայրաքաղաք Երևանին:
Օրը նշանավորվեց նաև երգչախմբի համար նախատեսված դասասենյակի բացմամբ, որը ամբողջությամբ ողողված էր մեր երաժշտասեր փոքրիկների ուրախությամբ:
Շնորհավորում և շարունակական բեղուն աշխատանք ենք մաղթում մեր շատ սիրելի ուսուցչուհի ընկեր Բարսեղյանին:

 

 


Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանի կողմից կազմակերպված՝ Ուսուցչի օրվան նվիրված միջոցառմանը մեր շատ սիրելի զինղեկ ընկեր Ասլանյանը պարգևատրվեց պատվոգրով՝ սերունդների կրթության գործում իր ներդրած անմնացորդ նվիրումի համար:

 


Այսօր մեր դպրոցի 9-րդ դասարանցիները իրենց հարգանքի տուրքը մատուցեցին ՄԵԾԱՆՈՒՆ ՀԱՅԻ՝ ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐԻ վառ հիշատակին:

 

 


 Շնորհավո՛ր ծնունդդ, ԱԶԱՏ ԵՎ ԱՆԿԱԽ ՀԱՅԱՍՏԱՆ:

 


 9-րդ դասարանցիները ստացան իրենց ավարտական վկայականները:
Շնորհավորում ենք նրանց, մաղթում նորանոր ձեռքբերումներ և միայն ու միայն առաջընթացներ:


11.04.2018թ.-ին <<Աշխատակիցների և աշակերտների պաշտպանության կազմակերպումը երկրաշարժի հետևանքով առաջացած հրդեհների դեպքում>> միջոցառման շրջանակներում կատարվեց տարհանում: Տարհանմանը ներկա էին նաև ԱԻՆ-ի աշխատակիցներ, որոնք ստուգեցին, թե ինչպես են աշակերտները և ուսուցիչները կարողանում կողմնորոշվել արտակարգ իրավիճակներում, փորձեցին հնարավորինս ուղղորդել նրանց:


Այսօր մեր դպրոցում կրկնակի տոն էր: 1869թ․ ապրիլի 6-ին ծնվել է մեծանուն գրող, դրամատուրգ, մանկավարժ, պետական և հասարակական գործիչ Լևոն Շանթը, որի անունը կրելու մեծ պատիվն ունի մեր դպրոցը: Բացի այդ՝ այսօր դպրոցում անցկացվեց ուսուցչի մրցույթ, ինչի արդյունքում մեր ուսուցչական կոլեկտիվը համալրվեց ևս մեկ նվիրյալով, իսկ խորհրդանշականն այն է, որ նա հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի է: Շնորհավորում ենք բոլորին՝ թե՛ ուսուցիչներին, թե՛ աշակերտներին, թե՛ ծնողներին:


Եվս մեկ ուրախ, լուսավոր և նպատակային օր՝ աշակերտների և ուսուցիչների համատեղ ջանքերով։
Շաբաթօրյակ և ծառատունկ Լ․ Շանթի անվան թիվ 4 հիմնական դպրոցում։


Դպրոցում անցկացվեցին <<Ընթերցման>> օլիմպիադայի 1-ին և 2-րդ փուլերը: Մեր երեխաները ինչպես մյուս մրցույթներում, այստեղ ևս դրսևորվեցին լավագույնս: Օլիմպիադայի երկրորդ փուլին հրավիրված էր Գրողների միության անդամ Հովիկ Վարդումյանը, նա նույնպես ընդգրկված էր ժյուրիի կազմում:
Օլիմպիադայի դպրոցական փուլում հաղթեցին Էլեն Հարությունյանը և Հայկ Խաչիկյանը: Մեր աշակերտներին մաղթում ենք նորանոր հաջողություններ:

 


Այսօր՝ 16.03.2018թ. Լ. Շանթի անվան թիվ 4 հիմնական դպրոցը և նկարչական խմբակի ուսուցչուհի Անուշ Ղազարյանը պարգևատրվեցին 2017թ-ի համահայկական նկարչական մանկապատանեկան մրցույթ-փառատոնում հաղթելու համար: Մրցույթին ներկայացվել և հիմնական մրցանակի են արժանացել <<Ավետում>> և <<Քոչարի>> նախագծերը, որոնք խմբակի աշակերտների և ղեկավար Անուշ Ղազարյանի հանճարեղ մտքի ծնունդներն են:
Մեր տաղանդավոր աշակերտները մեր դպրոցի հպարտությունն են ու նրա լուսավոր ապագային գրավականները՝ Սուսաննա Սահակյան, Հայկ Ավետիսյան, Ռաֆայել Խանդարյան, Շողակաթ Մարդիրոսյան, Անի Ավետիսյան, Տաիսիա Ավագյան, Անահիտ Արաբյան, Բենիկ Սրապյան, Տաթև Երիցյան, Անի Շահվերդյան:

 


Այսօր՝ մարտի 13-ին, մեծանուն գրող Եղիշե Չարենցի ծննդյան օրն է: Համազգային պոետի հիշատակին հարգանքի տուրք մատուցեցին նաև մեր աշակերտները:

 


28.02.2018թ. թիվ 24 դպրոցում կայացավ ՔԴԿ-ի կողմից կազմակերպված վիկտորինա: Վիկտորինային պատվով մասնակցեցին նաև մեր աշակերտները՝ 8-րդ բ և 5-րդ բ դասարաններից:

 


20.02.2018թ. մեր աշակերտները մասնակցեցին թիվ 20 դպրոցում կայացած բնագիտության բաց դասին: Աշակերտները ծանոթացան բջջի կառուցվածքին, մանրադիտակով ուսումնասիրեցին այն:
Շնորհակալություն թիվ 20 դպրոցին՝ հաճաելի համագործակցության համար:

 


Այսօր՝ 20.02.2018թ. գրադարանում անցկացվեց փոքրիկ միջոցառում՝ նվիրված Մայրենիի տոնին: Միջոցառումը թումանյանական շնչով էր հագեցած: Երկրորդ դասարանի աշակերտները բեմադրեցին Հովհաննես Թումանյանի <<Իրիկուն>> բանաստեղծությունը:
Մայրենիի տոնի կապակցությամբ նաև վերաձևավորել էինք գրադարանը, թարմացրել գրողներին նվիրված պատը:


Այսօր՝ 19.02.2018թ. Գիրք նվիրելու օրվա կապակցությամբ Լ. Շանթի անվան թիվ 4 հիմնական դպրոցը հետաքրքիր նախաձեռություն էր իրականացրել: Աշակերտները գիրք նվիրելու նպատակով այցելեցին Երևանի պետական համալսարան: Անակնկալ այցելությունը ուրախացրեց համալսարանի աշխատակիցներին և ուսանողներին: Ջերմ ընդունելությունն ավարտվեց գեղեցիկ էքսկուրսիայով: Աշակերտները համալսարանի գրադարանի տնօրեն Եզնիկ Միրզոյանի ուղեկցությամբ շրջեցին բոլոր բաժիններով և գրքերի աշխարհը նորովի բացահայտեցին իրենց համար:
Այնուհետև գիրք նվիրելու <<ակցիան>> շարունակվեց փողոցում: Անցորդների համար մեծ անակնկալ և հաճելի զգացողություն էր փոքրիկներից գիրք ստանալը:
Տարբեր էին անցորդների արձագանքները՝ ուրախություն, զարմանք, հուզմունք………. և այս ամենը արտահայտվում էին ամենատարբեր մեջբերումներով.
<<Վա՜յ էրեխաներ, բա ե՞ս ձեզ ինչ նվիրեմ….>>, <<Վա՜յ, ինչ լավ բան էք մտածել, մեր ժամանակ այսպիսի հաճելի անակնկալներ քիչ էին արվում…..>>, <<Ես այս գիրքը ազատ ժամանակ անպայման կընթերցեմ……..>>:
Հաճելի և գունավոր օրը (չնայած եղանակային վատ պայմաններին) ստացվեց: Սիրով՝ Լ. Շանթի անվան թիվ 4 դպրոցի լուսավոր աշակերտներ:

 


Այցելություն Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան


Թիվ 4 դպրոցում Հայոց բանակի ծննդյան օրվան նվիրված միջոցառումները ընթացքի մեջ են: Այսօր՝ հունվարի 26-ին, նախատոնական տրամադրության մեջ էին թե՛ աշակերտները, թե՛ ուսուցիչները: Դպրոցում կազմակերպված հրաձգության մրցույթում իրենց ուժերն էին փորձում մեր սիրելի ուսուցիչները: Միջոցառմանը ներկա էին նաև զինվորականներ: Հպարտությամբ նշում ենք, որ մեզ համար անչափ ուրախալի, ոգևորիչ, իսկ մյուս կողմից էլ պարտավորեցնող էր մեր հարգելի հյուրերի ներկայությունը: Ի դեպ՝ մրցույթը դեռ շարունակվում է, իսկ արդյունքները կամփոփվեն երկուշաբթի օրը:

 


Անչափ հետաքրքիր և ուսուցողական հանդիպում կինոռեժիսոր, դերասան, սցենարիստ, պրոդյուսեր, Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար Վիգեն Չալդրանյանի հետ: Հանդիպման ժամանակ հնչած լավագույն հարցի համար մեր աշակերտուհին արժանացավ մրցանակի:

 


Շարունակելով բարեգործական ծրագիրը՝ Լ. Շանթի անվան թիվ 4 հիմնական դպրոցը հունվարի 13-ին նոր տարվա կապակցությամբ այցելեց Գյումրու <<Թռչունյան տուն>> մանկատուն: Հանդիպումը մանկատան երեխաների հետ հիշարժան ու տպավորիչ էր: Այս հանդիպումը մեզ համար դարձավ կայնքը ավելի լավ գնահատելու, կյանքում միայն բարին արարելու մեծ մղում:
Չկա ավելի մեծ ուրախություն, քան զգալ, որ քո անկեղծ ժպիտը, քո ընկերական, բարեկամական ձեռքսեղմումը կարող է այդքան ոգևորել ու երջանկացնել գոնե մեկ երեխայի:

 


Հայաստանում Մոսկվայի պետական համալսարանի մասնաճյուղ հանդիսացող Ա. Երիցյանի անվան դպրոցի կազմակերպած <<Պարգևիր ուրախություն>> նախագծին մասնակցեց նաև  Լ. Շանթի անվան թիվ 4 հիմնական դպրոցը: Նախագծի շրջանակներում իրականացվելու են շրջայցեր Հայաստանի սահմանամերձ շրջանների դպրոցներ: Մեզ համար ուրախալի էր տեսնել մեր աշակերտների ակտիվ մասնակցությունը, ոգևորվածությունը, և նրանց մեջ շոշոփել կարիքի մեջ գտնվող իրենց հասակակցին օգնելու պատրաստակամությունը:


Դեկտեմբերի 8-ին մեր դպրոցում կայացավ խաղ-մրցույթ: Ինտելեկտուալ հարթակում հանդիպել էին 7-րդ և 8-րդ դասարանների աշակերտները: Բոլոր 4 դասարաններն էլ փայլեցին իրենց իմացությամբ և մտքի ճկունությամբ: Խաղ-մրցույթում հաղթող ճանաչվեց 8-րդ բ դասարանը: Շնորհավորում ենք և մաղթում նորանոր նվաճումներ:

 


Մեր աշակերտները փորձում են իրենց ուժերը քիմիայի բնագավառում:

 


Քաղաքապետարանի կրթության վարչության պետ տիկին Ա. Ստեփանյանի շրջայցը Լ. Շանթի անվան թ. 4 հիմնական դպրոց: Աշակերտների հետ հանդիպումը ռազմագիտության դասին:

 


Մեր աշակերտները մասնակցեցին նոյեմբերի 18-ին <<Պահապան>> զարգացման հիմնադրամի կողմից կազմակերպված <<Ռոբոտներ և արհեստական ինտելեկտ>> բարեգործական սեմինարին:


Ջերմ և անկեղծ հանդիպում Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանի և ծիրանափողի լեգենդ, ժողովրդական արտիստ Ջիվան Գասպարյանը:


Մեր աշակերտները ներկա գտնվեցին ԵՊՀ-ում անցկացված RUSAL փառատոնին:

 


<<Ա>> տառի գունագեղ շնորհանդեսն ու մեր պայծառ առաջին դասարանցիները


Մեր դպրոցը մասնակցեց Էրեբունի-Երևանի 2799-ամյակին նվիրված միջոցառմանը: 

 


Սիրիահայերի այցելությունը մեր դպրոց



Վկայականների հանձնման արարողություն



Մենք ստեղծագործում ենք!!!



Մեր ստեղծագործությունները և Փառքի սրահը


 

 

 

 

 

 

 

 

 

 


 

 

 

 

Մոնթե Մելքոնյանին նվիրված անկյուն