Աշխատակազմ


ՏՆՕՐԵՆ

Արմենուհի Համբարձումի Զուրնաչյանը ծնվել է 1971թ-ի մարտի 6-ին Լենինական քաղաքում:

1987-88 ուստարում ավարտել է Լենինականի թիվ 10 միջնակարգ դպրոցը՝ ֆրանսիական թեքումով:

1990-95 թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի մաթեմատիկայի ֆակուլտետում:

2003թ-ին ընդունվել է Լ. Շանթի անվան թիվ 4 հիմնական դպրոց՝ որպես մաթեմատիկայի ուսուցչուհի:

2016թ. օգոստոսին նշանակվել  է նույն դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար: Նույն թվականի հոկտեմբերից ստանձնել է Լ. Շանթի անվան թիվ 4 հիմնական դպրոցի տնօրենի պաշտոնը:

Տնօրենի պաշտոնավարման աշխատանքային գործող պայմանագրի ժամկետն է՝ 04.11.2016թ-ից 04.11.2021թ.-ը:

Ամուսնացած է, ունի երեք երեխա:

 


ՓՈԽՏՆՕՐԵՆ

Լուսինե Սուրենի Ղազարյան: Ծնվել է 26.01.1973թ. ք. Երևանում:

 

1980-1990թթ. սովորել է Ն.Գոգոլի անվան թիվ 35 միջնակարգ դպրոցում:

 

1991-1996 թթ. սովորել է Երևանի պետական մանկավարժական համալսարանի  ֆիզմաթ ֆակուլտետում:

 

1996թ.-ից առ այսօր աշխատում է Լ.Շանթի անվան թիվ 4 հիմնական դպրոցում՝ որպես մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ուսուցչուհի:

 

2019թ.-ի սեպտեմբերից զբաղեցնում է Լ. Շանթի անվան թիվ 4 հիմնական դպրոցի ուսումնական գծով փոխտնօրենի պաշտոնը:

 

Ամուսնացած է, ունի երեք երեխա:

 


 ՓՈԽՏՆՕՐԵՆ

Նարինե Դերենիկի Առաքելյան: Ծնվել է 01.08.1967թ.-ին, Վրաստանում:

1974-84թթ. սովորել է Շևչենկոյի անվան թիվ 42 ռուսական դպրոցում:

1984-89թթ. սովորել է Երևանի Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտ:

1991-93թթ. աշխատել է <<Հայ Ներարտ>> բանկում:

1999-2002թթ. աշխատել է Լ. Շանթի անվան թիվ 4 հիմնական դպրոցում՝ որպես ռուսաց լեզվի ուսուցիչ:

2002թ.-ից առ այսօր նույն դպրոցի փոխտնօրենն է:

Ամուսնացած է, ունի երկու որդի:


ԴԱՍՎԱՐ

Գայանե Մանվելի Անանյան: Ծնվել է  10.06.1958թ.:

1976թ.  ընդունվել է  Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտ:

1980թ.  աշխատանքի է ընդունվել Մ. Գորկու անվան  թիվ 4 միջնակարգ դպրոցում՝ իբրև երկարօրյա խմբի դաստիարակ:
Այնուհետև անցել է դասվարական աշխատանքի և մինչ օրս աշխատում է արդեն վերանվանված Լ. Շանթի անվան թիվ 4 հիմնական դպրոցում:

2004թ. որպես լավագույն ուսուցչուհի եղել է Ազգային ժողովի նախագահի մոտ ընդունելության: Լավագույն աշխատանքի համար արժանացել է պատվոգրի:

Ունի 37 տարվա մանկավարժական ստաժ: Այդ տարիների ընթացքում բազմիցս հանդես է եկել մանկավարժական ընթերցումներով:

Ունի տպագրված հոդվածներ:

Ամուսնացած է, ունի 2 որդի:


ԴԱՍՎԱՐ

Ազնիվ Կարապետի Մուրադյան: Ծնվել է  03.02.1955թ , ք. Երևանում:

1961-1971թթ.  սովորել է Երևանի Վաղարշ Վաղարշյանի անվան թիվ 80    միջնակարգ դպրոցում:

1976թ. ընդունվել է Երևանի Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտ:

1980թ. ավարտել է հիշյալ ինստիտուտի մանկավարժություն և տարրական կրթության մեթոդիկա ֆակուլտետը:

Նույն թվականին ընդունվել է Էջմիածնի շրջանի Նորակերտ գյուղի դպրոց՝ որպես դասվար:

1985թ. ընդունվել է Մ. Գորկու անվան միջնակարգ դպրոց՝ որպես դասվար և մինչ օրս աշխատում է արդեն վերանվանված Լ. Շանթի անվան թիվ 4 հիմնական դպրոցում:

2017թ. արժանացել է «Վաստակաշատ ուսուցիչ» կոչմանը:


ԴԱՍՎԱՐ

Ռուզաննա Լևոնի Մելքոնայն: Ծնվել է 09.09.1958թ., ք. Գյումրիում:

1965-1975թթ. սովորել է Երևանի №102 միջնակարգ դպրոցում:

1975-1979թթ. սովորել է Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի Տարրական կրթության մեթոդիկա ֆակուլտետում: Ստացել է դասվար-մանկավարժ որակավորումը:

1980թ. մարտից մինչև մայիս աշխատել է №91 դպրոցում՝ որպես երկարօրյա խմբի դաստիարակչուհի:

1985-2002թթ. աշխատել է Վ. Վաղարշյանի անվան №80 դպրոցում՝ որպես դասվար:

2002թ-ից աշխատում է Լ. Շանթի անվան №4 հիմնական դպրոցում՝ որպես դասվար:

Մասնակցել է վերապատրաստական տարբեր դասընթացների:

Ամուսնացած է, ունի 2 երեխա:


ԴԱՍՎԱՐ

Լիլիթ Սամվելի Ամիրխանյան: Ծնվել է 11.02.1977թ.:

1994–1998թթ. սովորել է   Հայաստանի Պետական Մանկավարժական Համալսարանում:

1998-ից մինչ այժմ աշխատում է Երևանի Լ. Շանթի անվ. թիվ 4 հիմնական դպրոցում՝ որպես դասվար:

Ամուսնացած է:


ԴԱՍՎԱՐ

Նելլի Գագիկի Զաքիյան (Բաբայան): Ծնվել է 16.11.1976թ. ք. Երևանում:

1982-1993թթ. սովորել է թիվ 70 դպրոցում:

1993–1997թթ. սովորել է Հայաստանի Պետական Մանկավարժական Համալսարանում:

1997-1998թթ. աշխատել է Երևանի թիվ 167 դպրոցում՝ որպես դասվար:

1998-ից մինչ այժմ աշխատում է Երևանի Լ. Շանթի անվան թիվ 4 հիմնական դպրոցում՝ որպես   դասվար:

Ամուսնացած է:


      ԴԱՍՎԱՐ

Մարիամ Իշխանի Վարդանյան: Ծնվել է 23.11.1972թ.:

1980-1990թթ․ սովորել է Մաքսիմ Գորկու անվան թիվ 4 միջնակարգ դպրոցում:

1991-1995թթ․ սովորել է Խաչատուր Աբովյանի անվան երևանի պետական համալսարանում՝ «Մանկավարժություն և տարական ուսուցման մեթոդիկա» ֆակուլտետում: Ունի բակալավրի կոչում:

2009-2011թթ․ սովորել է Խաչատուր Աբովյանի անվան երևանի պետական համալսարանի «Մանկավարժություն և տարական ուսուցման մեթոդիկա» ֆակուլտետի մագիստրատուրայում:

1998-2002թթ․ աշխատել է Գ․ Էմինի անվան թիվ 182 դպրոցում՝ որպես դասվար:

2011թ.-ից մինչ օրս աշխատում է Լևոն Շանթի անվան թիվ 4 հիմնական դպրոցում՝ որպես դասվար:

Ամուսնացած է:


ԴԱՍՎԱՐ

Նաիրա Մանուկի Վարձելյան: Ծնվել է 01.11.1977թ., ք. Երևան:

1983-1994թթ. սովորել է Արգավանդի միջնակարգ դպրոցում:

1994-98թթ. սովորել է <<Հրաչյա Աճառյան>> համալսարանում:

2005-2009թթ. սովորել է  Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական համալսարանում:

1998թ.-ից մինչ օրս աշխատում է Երևանի Լ. Շանթի անվան թիվ 4 հիմնական դպրոցում՝ որպես դասվար:

Ամուսնացած է:


ԼՈԳՈՊԵԴ

Լիլիթ Գագիկի Ղամբարյան: Ծնվել է 07.02.1987թ.:

1993-2003թթ. սովորել է Երևանի Չեխովի անվան թիվ 55 դպրոցում:

1995-2002թթ. սովորել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում:

2003-2008թթ. սովորել է Երևանի Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի <<Նախադպրոցական,սկզբնական և հատուկ կրթության ֆակուլտետի սուրդոմանկավարժություն և լոգոպեդիա բաժնում:

2010-2013թթ. աշխատել է Արաբկիր բժշկական համալիրում՝ որպես սուրդոմանկավարժ:

2011թ.-ից առ այսօր աշխատում է Լ. Շանթի անվան թիվ 4 հիմնական դպրոցում՝ որպես լոգոպեդ:

Ամուսնացած է:


ՈՒՍՈՒՑՉՈՒՀԻ

Հասմիկ Մյասնիկի Նազարյան: Ծնվել է 12.04.1965թ:

1972-82թթ. սովորել է Երևանի թիվ 41 միջնակարգ դպրոցում:

1989-1994թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետում:

Ստացել է բանասերի,  հայոց լեզվի և գրականության ուսուցչի որակավորում:

1994թ.-ից աշխատում է Լ. Շանթի անվան թիվ 4 դպրոցում՝ որպես հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի:

Երեք անգամ մասնակցել է Կրթության ազգային ինստիտուտի կազմակերպած նախաատեստավորման դասընթացներին:


ՈՒՍՈՒՑՉՈՒՀԻ

Հասմիկ Կոմիտասի Հոբհաննիսյան: Ծնվել է 18.06.1982թ.:

2000-2004թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետում:

2004-2006թթ. սովորել է նույն ֆակուլտետի մագիստրատուրայում՝ <<Լեզվաբանություն>> մասնագիտացմամբ:

2007թ. եղել է նույն ֆակուլտետի Ընդհանուր լեզվաբանության և լեզվի պատմության ամբիոնի ասպիրանտուրայի հայցորդ:

2006-2007թթ. եղել է Վեմ ռադիոկայանի ՛՛Նոր հայացք՛՛ հաղորդաշարի հեղինակը և վարողը:

2006թ-ից առ այսօր աշխատում է Լ. Շանթի անվան  թ. 4 հիմնական դպրոցում՝ որպես հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի:

Ամուսնացած է, ունի երկու երեխա:


ՈՒՍՈՒՑՉՈՒՀԻ

Աննա Գրիգորի Գազազյան: Ծնվել է

18.08.1968թթ, ք. Երևանում:

1975-1985թթ. սովորել է Երևանի թիվ 69 ռուսական դպրոցում (ներկայիս Սախարովի անվան):

1987-1992թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի ռուսաց լեզու և գրականություն ֆակուլտետում և ստացել բանասերի, ռուսաց լեզվի և գրականության ուսուցչի որակավորում:

1997թ-ից առ այսօր աշխատում է Լ. Շանթի անվան թիվ 4 հիմնական դպրոցում՝ որպես ռուսաց լեզվի ուսուցչուհի:

2010թ. և 2013թ. մասնակցել է Ռուսաստանի դեսպանատան կողմից կազմակերպած <<Լավագույն ուսուցիչ>> մրցույթին և հաղթող ճանաչվել:

2012թ. եղել է Լ. Շանթի անվան թ. 4 հիմնական դպրոցի ներկայացուցիչը ԵՊՀ անդամ երկրների ուսուցիչների 2-րդ համագումարին:

Ունի տպագրված գիտական աշխատանք <<Тексть как единица обучения>>:

2017թ.-ին ստացել է որակավորման 1-ին աստիճանի տարրակարգ:


 ՈՒՍՈՒՑՉՈՒՀԻ

Մարինե Գեորգիի Գալստյան: Ծնվել է 05.01.1961թ.:

1968-1978թ. սովորել է  թ. 122 միջնակարգ դպրոցում:

1978-1983թթ. սովորել է  Երևանի պետական համալսարանի ռուսաց լեզվի և գրականության ֆակուլտետում:

1983-1984թ. եղել է “Հայաստան” հրատարակչության կրտսեր խմբագիր:

1985-1988թթ. աշխատել է  N 105 մինջնակարգ դպրոցում՝ որպես ռուսաց լեզվի ուսուցչուհի:

1988թ-ից առ այսօր աշխատում է  Լ. Շանթի անվ. թ. 4 հիմնական դպրոցում՝ որպես ռուսաց լեզվի ուսուցչուհի:


ՈՒՍՈՒՑՉՈՒՀԻ

Էլիանորա Գուրգենի Մարտիրոսյան: Ծնվել է 27.03.1950թ.:

1957-1967թթ. սովորել է Վ. Բելինսկու անվան թիվ 38 ռուսական դպրոցում:

1967թ. աշխատել է թիվ 43 մանկապարտեզում՝ որպես դաստիարակ:

1971թ. ընդունվել է Վ. Բրյուսովի անվան ռուսաց և օտար լեզուների պետական մանկավարժական ինստիտուտի ռուսաց լեզու և գրականություն ֆակուլտետում: Ուսումնառության ժամանակ շարունակել է աշխատանքը թ. 43 մանկապարտեզում:

1986թ-ից առ այսօր աշխատում է Լ. Շանթի անվան (նախկինում Մ. Գորկու անվ.) թ. 4 հիմնական դպրոցում՝ որպես ռուսաց լեզվի և գրականության ուսուցիչ:

Ամուսնացած է, ունի երկու երեխա:


 ՈՒՍՈՒՑՉՈՒՀԻ

Անահիտ Ավետիսի Նորիկյան: Ծնվել է 24.03.1952թ.:

1959-1969թթ. սովորել է Երևանի Ս. Սպանդարյանի անվան թ. 24 միջնակարգ դպրոցում:

1969-1974թթ. սովորել է Վ. Բրյուսովի անվան ռուսաց և օտար լեզուների պետական մանկավարժական ինստիտուտում:

1976թ-ից առ այսօր աշխատում է Լ. Շանթի (նախկին Մ. Գորկու անվան) թ. 4 հիմնական դպրոցում՝ որպես անգլերեն լեզվի ուսուցչուհի:


ՈՒՍՈՒՑՉՈՒՀԻ

Ռուզաննա Յուրիկի Հակոբյան: Ծնվել է 12.09.1976թ. Վրաստանի Հանրապետությունում:

1982-1993թթ. սովորել է Երևանի Հավհաննես Պողոսյանի անվան թ. 82 միջնակարգ դպրոցում:

1993-1998թթ. սովորել է Երևանի <<Հրաչյա Աճառյանի>> համալսարանում:

07.07.2015թ. ստացել է պետական նմուշի դիպլոմ:

1998թ-ից առ այսօր աշխատում է Լ. Շանթի անվան թ. 4 հիմնական դպրոցում՝ որպես անգլերենի ուսուցչուհի:


ՈՒՍՈՒՑՉՈՒՀԻ 

Սուսաննա Գիգուշի Մկրտչյան: Ծնվել է 22.04.1950թ.:

1957-67թթ. սովորել է Իջևանի ռուսական դպրոցում:

1968-73թթ. սովորել է Խ. Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտ:

1972թ. աշխատել է Իջևանի թ. 2 դպրոցում՝ որպես ուսուցիչ:

1973թ. աշխատել է Երևանի Շավարշյանի անվան թ. 40 միջին դպրոցում՝ որպես մաթեմատիկայի փոխարինող ուսուցիչ:

1973-86թթ. աշխատել է Երևանի Հր. Աճառյանի անվ. թ. 72 միջին դպրոցում՝ որպես մաթեմատիկայի ուսուցիչ:

1986թ.-ից առ այսօր աշխատում է Լ. Շանթի անվան թ. 4 հիմնական դպրոցում՝ որպես մաթեմատիկայի ուսուցիչ:


ՈՒՍՈՒՑՉՈՒՀԻ

Օֆելյա Մարտունի Դավթյան: Ծնվել է 14.12.1959թ, ք. Երևանում:

1966-1976թթ. սովորել է Խրիմյան Հայրիկի անվան թիվ 10 միջնակարգ դպրոցում:

1976-1982թթ-ին սովորել է Երևանի Կ. Մարքսի անվան Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում:

1994-1996թթ-ին թիվ 10 դպրոցում աշխատել է որպես ուսուցչուհի:

1995թ-ից առ այսօր աշխատում է Լ.Շանթի անվան թիվ 4 հիմնական դպրոցում՝ որպես մաթեմատիկայի ուսուցչուհի:

Դպրոցում կազմակերպել է բազմաթիվ միջոցառումներ, որոնցից «Գիտելիքը կփրկի աշխարհը» միջոցառման մասին տպագրել են «Հայաստան» ամսագրում:


ՈՒՍՈՒՑՉՈՒՀԻ

Լարիսա Արշավիրի Մկրտչյան: Ծնվել է 12.09.1949թ:

1956-1966թթ սովորել և ավարտել է Սևանի քաղաքի Խ. Աբովյանի անվան միջնակարգ դպրոցը:

1968թ. ընդունեվել է Պետական հեռակա մանկավարժական ինստիտուտի հայ բանասիրության ֆակուլտետը:

1975թ. ավարտել է Կիրովականի Մանկավարժական ինստիտուտի նույն ֆակուլտետը:

1967-1974թթ. աշխատել է Սևանի Նորաշեն գյուղի ութամյա դպրոցում:

1984թ.-ից նշանակվել է Երևանի Մաքսիմ Գորկու (այժմ՝ Լ. Շանթի անվան) անվան դպրոցում՝ իբրև երկարօրյա խմբի դաստիարակչուհի:

1988թ. նշանակվել է նույն դպրոցում՝ արտադպրոցական-արտադասարանական աշխատանքների կազմակերպիչ, զուգահեռաբար դասավանդել է հայոց լեզու և գրականություն:

1996թ. հոկտեմբերից նույն դպրոցի առաջին ուսմասվարն է:

Առ այս պահը աշխատում է Լ. Շանթի անվան թիվ 4 հիմնական դպրոցում՝ իբրև փոխտնօրեն՝ միաժամանակ դասավանդելով հայոց լեզու և գրականություն:


ՈՒՍՈՒՑՉՈՒՀԻ

Անահիտ Վլադիմիրի Թելունց: Ծնվել է 04.04.1970թ.:

1989-1994թթ. սովորել և ավարտել է Երևանի Պետական ճարտարագիտական համալսարանը:

1998թ.-ից առ այսօր աշխատում է Երևանի Լ. Շանթի անվան թիվ 4 հիմնական դպրոցում՝ որպես մաթեմատիկայի ուսուցչուհի:


ՈՒՍՈՒՑՉՈՒՀԻ

Սուսաննա Կառլենի Հայրապետյան: Ծնվել է 05.01.1956թ.:

1963-1973թթ.-ին սովորել է Կապանի միջնակարգ դպրոցում:

1978թ-ին ավարտել է Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի ֆիզիկայի ֆակուլտետը:

1978-1980թթ-ին  աշխատել է Կապանի շրջանի Գեղանուշ գյուղի դպրոցում՝ որպես ֆիզիկայի ուսուցիչ:

1980-1988թթ.-ին աշխատել է Կապանի «Էլեկտրոն» գործարանում՝ որպես ինժեներ:

1988-2006թթ-ին աշխատել է Կապանի թիվ 1 միջնակարգ դպրոցում՝ որպես ֆիզիկայի ուսուցիչ:

2007-2009թթ. աշխատել է Երևանի թիվ 182 ավագ դպրոցում՝ որպես ֆիզիկայի ուսուցիչ:

2009-2014թթ. աշխատել է Կապանի թիվ 9 ավագ դպրոցում՝ որպես ֆիզիկայի ուսուցիչ:

2014-2015թթ. աշխատել է  Երևանի թիվ 182 ավագ դպրոցում՝ որպես ֆիզիկայի ուսուցիչ:

2016թ. նոյեմբերից աշխատում է Երևանի Լ. Շանթի անվան թիվ 4 հիմնական դպրոցում՝ ոչպես ֆիզիկայի ուսուցիչ:

Ամուսնացած է, ունի մեկ երեխա:


ՈՒՍՈՒՑՉՈՒՀԻ

Կարինե Խաչիկի Ավդալյան: Ծնվել է 10.12.1969թ., ք. Երևանում:

1987թ. ավարտել է Մ. Գորկու անվան թիվ 4 միջնակարգ դպրոցը:

1991-1995թթ. սովորել է Կիրովականի մանկավարժական համալսարանի կենսաքիմիայի ֆակուլտետում:

1994թ.-ից աշխատել է  Լ. Շանթի անվան թիվ 4 դպրոցում՝ որպես ջոկատավար, այնուհետև՝ կենսաբանության ուսուցչուհի:


ՈՒՍՈՒՑՉՈՒՀԻ

Ամալյա Արմենակի Գրիգորյան: Ծնվել է 27.07.1957թ.:

1975-1980թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի քիմիական ֆակուլտետում:

1987թ.-ից աշխատում է  Լ. Շանթի անվան թիվ 4 միջնակարգ դպրոցում՝ որպես քիմիայի ուսուցչուհի:


ՈՒՍՈՒՑՉՈՒՀԻ

Զարուհի Հրաչյայի Մելքոնյան: Ծնվել է 15.07.1975, Թալինի շրջանում:

1992-1996թթ. սովորել է Հայկական պետական մանկավարժական համալսարանի աշխարհագրության ֆակուլտետում:

1996թ. աշխատել է Թալինի թիվ 1 միջնակարգ դպրոցում՝ որպես պատմություն, աշխարհագրություն առարկաների ուսուցիչ:

1997-2002թթ. եղել է «Նոր Դար» երիտասարդական միության կրթական ծրագրերի պատասխանատու:

2005-2006թթ. աշխատել է Երևանի Լ. Շանթի անվան թիվ 4 միջնակարգ դպրոցում՝ որպես քաղաքացիական կրթություն, մարդու իրավունքներ, պետություն և իրավունք առարկաների ուսուցիչ:

2002թ.-ից առ այսօր աշխատում է Երևանի Լ. Շանթի անվան թիվ 4 միջնակարգ դպրոցում՝ որպես աշխարհագրություն, բնագիտություն առարկաների ուսուցիչ:

Ամուսնացած է, ունի երկու որդի:


ՈՒՍՈՒՑԻՉ

Արմեն Արայիկի Ղազարյան: Ծնվել է 19.07.1994թ.:

2008-2011թթ. սովորել է Երևանի գեղարվեստի N5 ուսումնարանում:

2009-2017թթ. սովորել է Երևանի՝ Թերլեմեզյանի անվ․ գեղարվեստի պետական քոլեջում:

2015 և 2017թթ անցել է ՀՀ Շախմատի ակադեմիայի “Շախմատ” ուսումնական առարկայի լիցենզավորման դասընթացը /մանկավարժական հոգեբանություն, շախմատի դասավանդման մեթոդիկա/:

2015-2016թթ աշխատել է թ. 10 հիմնական դպրոցում՝ որպես շախմատի ուսուցիչ:

2015թ-ից  առ այսօր աշխատում է Լ. Շանթի անվան թ. 4 հիմնական դպրոցում՝ որպես շախմատի ուսուցիչ:

2016թ.-ից առ այսօր աշխատում է նաև Նօրք մարաշի թ. 61 դպրոցում՝ որպես շախմատի մարզիչ:

Անցել է զինվորական ծառայություն:


ՈՒՍՈՒՑԻՉ

Գևորգ Աշոտի Կլեկչյան: Ծնվել է 11.06.1974թ., ք. Երևանում:

1980-1989թթ. սովորել է Մ.Գորկու անվան թ. 4  միջն. դպրոցում:

1989-1991թթ. սովորել է Երևանի ֆիզիկական կուլտուրայի տեխնիկում՝  մարզիչ-մանկավարժ  ֆակուլտետում:

1991-1996թթ. սովորել է  Երևանի ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական իստիտուտում՝ մանկավարժություն ֆակուլտետում:

1996-1998թթ. ծառայել է Հայկական բանակում:

 

1996թ.-ից առ այսօր աշխատում է Լ. Շանթի անվ. թ.4 հիմնական դպրոցում՝ որպես Ֆիզկուլտուրայի ուսուցիչ:

09-2011թթ. աշխատել է ջրաշխարհում՝ որպես փրկարար:

2007թ-ից  Լ.Շանթի անվ.թ.4հ/դ. արհեստակցական միության նախագահ է:


ՈՒՍՈՒՑՉՈՒՀԻ

Անուշ Ազատի Ղազարյան: Ծնվել է 30.09.1965թ.:

1972-74թթ. սովորել է Մ. Աբեղյանի անվան թ. 3 միջնակարգ դպրոցում:

1974-1982թթ. սովորել է Լ. Շանթի (նախ. Մ. Գորկու անվան) անվան թ. 4 միջնակարգ դպրոցում:

1982-1987թթ. սովորել է Երևանի Կարլ Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի ճարատարպետաշինարարական ֆակուլտետի ճարտարապետության բաժնում: Աստիճան՝ մագիստրոս, մասնագիտություն՝ ճարտարապետ-արվեստագետ:

1986թթ. սովորել է ԵրՊԻ-ի հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի արվեստաբանության բաժնում:

1987-1997թթ. աշխատել է  Երևաննախագիծ ինստիտուտում՝ որպես 2-րդ կարգի ճարտարապետ:

1998-2000թթ. աշխատել է  Հայաստանի Հանրապետության Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում՝ որպես ճարտարապետ:

2000թ.–ից մինչև այսօր աշխատում է  Լ. Շանթի անվ. թիվ 4 հիմնական դպրոցում՝ որպես կերպարվեստի և գծագրության ուսուցչուհի:

2013թ. արժանացել է պատվոգրի Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից՝ որպես <<Տարվա լավագույն ուսուցչուհի>>:

2014թ. ստացել է պատվոգիր <<Ես հայ եմ>> նկարչական մրցույթում:

2015թ. ստացել է 4 առաջին մրացանակ <<Սարի աղջիկ>> նկարչական մրցույթում:

2015թ. զբաղեցրել է 2-րդ տեղ՝ <<Հայ ասպետ>> հեռուստախաղում:

2017թ. արժանացել է 2 հիմնական մրցանակի՝  Մանկական գեղագիտական կենտրոնի <<Ազգային ծեսեր և տոներ>> նկարչական մրցույթում:

Տպագրված և հրատարակված աշխատանքներ ունի <<Կանչ>> թերթում, <<Ուրախ գնացք>> ամսագրում, <<Աղբյուր>> ամսագրում: